Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 10-11.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Կանանց սպառնացող ինֆարկտ

Կանանց սպառնացող ինֆարկտ

Բժշկական գրականության բոլոր աղբյուրներում ինֆարկտը սովորաբար նկարագրվում է որպես տղամարդու հիվանդություն: Վերջին ժամանակներս ինֆարկտը երիտասարդացել է տղամարդկանց շրջանում և, որ ամենակարևորն է, այն «կանացի դեմք» է ստացել:

 

Նստակյաց կենսակերպը, սթրեսները, ոչ ճիշտ սնվելը կանանց մոտ հիվանդության ընթացքի վրա իրենց հետք են թողնում ու հանգեցնում տխուր հետևանքների: Եվ միայն այդ ժամանակ է կինն սկսում մտածել սեփական առողջության մասին:

 

Թիկունքի, ստամոքսի շրջանում ցավերն ու հևոցը, որպես կանոն, տղամարդու ինֆարկտի ախտանշաններն են: Կանայք երբեմն չեն նկատում, թե երբ է սկսվում ինֆարկտը, որովհետև նրանց մոտ ախտանշանները շատ են տարբերվում վերը նշվածից: Ամենուր նկարագրված են տղամարդկանց մոտ սրտային նոպայի դասական ախտանշանները:«Կանացի» ինֆարկտն այնքան էլ լավ ուսումնասիրված չէ: Սրտաբանության ոլորտի հետ չառնչվող բժիշկներն այն դժվարությամբ են ախտորոշում: Որպես կանոն, կանանց մոտ ինֆարկտը սկսվում է գլխապտույտով, թուլությամբ և սրտխառնոցով: Նրանք, իհարկե, դրան հատուկ ուշադրություն չեն դարձնում, իսկ երբ սկսում է ցավել թիկունքը, պարանոցն ու ձախ ձեռքը, դա վերագրում են օստեոխոնդրոզի հերթական սրացմանը և նորից չեն շտապում բժշկի դիմել: Ու, եթե դիմում էլ են, ապա նյարդաբանին: Եվ սովորաբար նյարդաբանն էլ չի շտապում կնոջն ուղեգրել սրտաբանի մոտ  և բուժում է նշանակում:

 

Ի դեպ, գերմանացի բժիշկներն ինֆարկտ տարած կանանց շրջանում հարցում են անցկացրել: Պարզվել է, որ միանման ախտանշանները կրկնվել են կանանց 4%-ի մոտ: Մնացած 96%-ի մոտ դրանք բացարձակապես տարբեր կերպ են դրսևորվել: Ստացվում է, որ յուրաքանչյուր կնոջ մոտ ինֆարկտը յուրահատուկ, անհատական ձևով է ընթանում և այն հնարավոր է շփոթել այլ հիվանդությունների հետ: Ինֆարկտի դասական ախտանիշները կանանց «չեն դասվում», որովհետև նրանց օրգանիզմը հորմոնային պաշտպանություն ունի, սակայն այն «աշխատում» է մինչև մենոպաուզայի սկսվելը: Հենց սկսվում է մենոպաուզան, անհետանում է նաև պաշտպանությունը և կանայք ավելի խոցել են դառնում ինֆրակտի նկատմամբ: Կանանց ինֆարկտի ախտանիշները, ինչպես արդեն նշվեց, տարբեր կերպ են ընթանում: Եվ դա դժվարացնում է ճիշտ ախտորոշման ընթացքը:

 

Ինֆարկտը շփոթում են ոչ միայն օստեոխոնդրոզի, այլև առիթմիաների հետ և բժիշկները հիվանդներին ստացիոնար բուժում չեն նշանակում, թողնելով նրանց տանն ու խորհուրդ տալով հաջորդ օրն այցելել պոլկլինիկա, դրանով իսկ էլ ավելի խորացնելով հիվանդի վիճակը: Արդյունքում կորցնում են թանկարժեք ժամանակը,  որն այնքան անհրաժեշտ է ճիշտ բուժում սկսելու համար:

 

Ի՞նչ անել: Հարկ է 6 ամիսը մեկ անգամ այցելել սրտաբանին ու սրտագրություն կատարել, նաև հետևել զ/ճ-ին: Եվ, ամենակարևորը, ոչ մի ներերակային ներարկումներ չընդունել առանց սրտաբանի հետ խորհրդակցելու: Որովհետև օրգանիզմ որևէ հեղուկի յուրաքանչյուր ներարկում կարող է ոչ միայն ինֆարկտի զարգացում հրահրել, այլև այնպիսի անակնկալ մատուցել, ինչպես օրինակ թոքերում հեղուկի հավաքվելը (ինֆարկտի դեպքում դա հաճախ է հանդիպում): Հետևանքներն անկանխատեսելի են:

 

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք շատ դեպքերում դեղորայք քիչ են ընդունում և իրենց սրտի մասին քիչ են հոգ տանում, քան տղամարդիկ: Ինֆարկտից հետո վերականգնողական  շրջանը երկար է, մինչև 1 տարի, այնպես որ ավելի լավ է խուսափել դրանից` օգտվելով կանխարգելման բոլոր միջոցներից:

 

Տղամարդիկ ինֆարկտից հետո ավելի արագ են վերականգնվում, քան կանայք: Եվ դա էլ իր պատճառներն ունի: Կանանց սիրտը տղամարդկանց սրտից ավելի փոքր է, իսկ անոթներն ավելի բարակ: Դա մեծ դեր է խաղում ինչպես վիրաբուժական միջամտության, այնպես էլ վերականգնման դեպքում: Մեծ մասամբ, ինֆարկտի ախտորոշման ժամանակ հայտնաբերվում են նաև ուրիշ հիվանդություններ, որոնց գոյության մասին կինը, նույնիսկ չի էլ կասկածում, քանի որ բժշկի հազվադեպ է դիմել: Բայց ամենակարևորն այն է, որ տղամարդիկ վերականգողական շրջանում առավել ուշադիր են կատարում բժշկի հանձնարարականները, քան կանայք: Այդպիսի եզրահանգում են կատարել շատ երկրների սրտաբանները, ովքեր հետազոտություններ են անցկացրել ինֆարկտ տարած պացիենտների վերականգնողական շրջանում: Կանանց միակ առավելությունն այս հիվանդության դեպքում այն է, որ նրանք առավել դիմացկուն են, ճարպի պահուստներն ավելի բարձր են: Ինչքան էլ, որ դա տարօրինակ է, հատկապես, դա է շատ էներգիա տալիս: Դրա համար, արտակարգ իրավիճակներում կանայք ավելի կենսունակ են, քան տղամարդիկ: Բնությունն ամեն ինչ իմաստուն կերպով է ձևավորել: Եվ չպետք է մոռանալ, որ բնությունն ամենակարող է ու ոչ-ոք չի կարող ավելի լավ հոգ տանել կնոջ մասին, քան հենց ինքը` բնությունը:

 

Բժշկին ժամանակին դիմելը կօգնի խուսափել այս հիվանդությունից, իսկ եթե այն արդեն առաջացել է, ապա ճիշտ ախտորոշումը նվազագույնի կհասցնի ինֆարկտի հետևանքով բարդությունները և կերկարացնի կնոջ կյանքը:

Հեղինակ. Ն.Ա.
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 10-11.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ